Dental Art ստոմատոլոգիական կենտրոնը գործում է 2006թ-ից: Որպեսզի կարողանանք բոլոր խավերի համար հասանելի լինել մենք մշակել ենք այնպիսի պայմաններ, որով հնարավոր է լինում մեր հաճախորդներին ներկայանալ մատչելի գնացուցակով և որակյալ աշխատանքով: Այստեղ Ձեզ սպասվում է բարեհամբույր վերաբերմունք և բարձրակարգ սպասարկում: Կաբինետում առկա են ժամանակակից սարքավորումներ` - ապեքսլոկատոր
- էլեկտրոկոագուլյատոր
- ուլտրաձայնային սարք
- թվային ռենտգեն սարք/վիզիոգրաֆ/- սա ժամանակակից սարք է, որի օգությամբ ատամի նկարը տեղափոխվում է համակարգիչ և բժիշկը տարբեր ձևաչափերով կարող է մանրակրկիտ հետազոտություններ կատարել:
Բժիշկ Ա․ Բաղդասարյանն ունի 20-ից ավել տարիների փորձ, ով իր պրոֆեսիոնալիզմով, հոգատարությամբ, բարձրորակ նյութերի և նորագույն սարքավորումների կիրառմամբ ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Ստոմատոլոգիական ծառայությունները կատարվում են եվրոպական արտադրության անէսթետիկներով, ինչն ապահովում է անցավ միջամտություն, հետևաբար, ստոմատոլոգի նկատմամբ վախ ունեցող հոգեհուզական հաճախորդներին հնարավոր է լինում բավարարել։ Կլինիկայում սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են ըստ ներկայիս առողջապահական նորմերի և ցուցումների։ Ախտահանումը ավտոկլավային է՝ փակ ծրարներով, որոնք ախտահանումից հետո պահվում են ուլտրամանուշակագույն լամպով բակտերոցիդ պահարանում։ Սանէպդկայանի կողմից իրականացվում է ամենամսյա վերահսկողություն՝ օդի, գործիքների և մակերեսների քսուկների նմուշառում, որի արդյունքները թղթային տարբերակով կնքված փակցվում են կլինիկայում՝ տեսանելի վայրում։ Գործիքների հիմնական մասը մեկանգամյա օգտագործման են։ Մենք երաշխավորում ենք անվտանգ՝ ստերիլ բուժսպասարկում։
|  |
| Թումանյան 28 ատամնատեխնիկական լաբարատորիա |
|